Մատչելիության հղումներ

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հակադրության մեջ չէ ԵԱՏՄ-ի հետ. տնտեսագետ


Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանի գնահատմամբ, Հայաստանի՝ Եվրամիության հետ կնքած համագործակցության համաձայնագիրը հակադրության մեջ չէ Եվրասիական միության տնտեսական քաղաքականության հետ։

«Վերջինը հակադրության մեջ չի գտնվում ո՛չ Մաքսային օրենսգրքի հետ, որը պետք է ընդունվի Եվրասիական միությունում, ո՛չ միասնական մաքսային քաղաքականության հետ, բայց միևնույն ժամանակ շատ ավելի խորը համագործակցություն է ենթադրում, քան Հայաստանն ունեցել է Եվրամիության հետ մինչ այժմ։ Առնվազն քաղաքական մակարդակում նման տնտեսական համագործակցություն, ամրագրում Հայաստանի Հանրապետությունը մինչ այս չէր ունեցել Եվրամիության երկրների հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» կենտրոնի տնօրենի խոսքով՝ մինչև Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելը թե՛ ԵԱՏՄ երկրների հետ, թե՛ ԵՄ երկրների հետ առևտուրը գոհացուցիչ չի եղել։

«Եթե զուտ առևտրային տեսանկյունից՝ մենք գրեթե միևնույն մեծության առևտրի մասին ենք խոսում։ Առևտրի մեջ Եվրամիության և ԵԱՏՄ-ի մասնաբաժինները վերջին տասը տարիների ընթացքում գրեթե հավասար են։ Մինչև Հայաստանի ԵԱՏՄ մտնելը թե՛ ԵԱՏՄ երկրների հետ, թե՛ ԵՄ երկրների հետ առևտուրը գոհացուցիչ չէր», - ասաց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG