Հարավային Կորեայում մեկնարկել են վերջին շրջանի խոշորագույն զորավարժությունները, որոնց մասնակցում են հարավկորեական և ամերիկյան ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները:
Vigilant Ace անվանումը կրող համատեղ զորավարժությունները կազմակերպվել են Հյուսիսային Կորեայի կողմից Hwasong 15 բալիստիկ հրթիռի փորձարկումից հաշվված օրեր անց: Զորախաղերը կշարունակվեն մինչև դեկտեմբերի 8-ը: Դրանց մասնակցում են նաև ամերիկյան արտադրության նորագույն F-22 Raptor կործանիչները:
«Զորավարժությունների նպատակը հարավկորեական և ամերիկյան ռազմաօդային ստորաբաժանումների համատեղ գործողությունների կատարելագործումն է պատերազմական իրավիճակում», - հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մուն Սան Գյունը: