Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռ է արձակել


Հարավային Կորեան հրթիռ է արձակում, արխիվ
Հարավային Կորեան հրթիռ է արձակում, արխիվ

Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ միջմայրցամաքային հրթիռ է արձակել, որն անցնելով մոտավորապես հազար կիլոմետր՝ ընկել է Ճապոնական ծովը: Հյուսիսային Կորեայի պետական հեռուստաընկերությունը այսօր ասել է, թե Hwasong 15 կոչված հրթիռը ավելի հզոր է, քան այս տարի ավելի վաղ փորձարկված հրթիռները:

ԱՄՆ-ի նախագահը խստորեն արձագանքել է Փհենյանի հերթական փորձարկմանը, ասելով, թե «մենք կզբաղվենք այդ իրավիճակով»: Սպիտակ տունը հաղորդում է, որ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդներին՝ քննարկելով հրթիռի արձակման «լուրջ սպառնալիքը»:

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինվորականները ուսումնասիրում են հրթիռի ուղեգիծը: Առաջին անգամ հրթիռն արձակվել է վաղ առավոտյան՝ մինչև լուսաբաց:

2017 թվականի ընթացքում սա Հյուսիսային Կորեայի կողմից արդեն հինգերորդ հրթիռի արձակումն է Ճապոնիայի ուղղությամբ: Փհենյանը անտեսում է ՄԱԿ-ի բանաձևերը, պատժամիջոցները, միջազգային հանրության հորդորները՝ դադարեցնելու միջուկային ծրագրերն ու բալիստիկ հրթիռների փորձարկումները:

ՄԱԿ-ը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն դատապարտել են Հյուսիսային Կորեայի հրթիռի հերթական փորձարկումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG