Մատչելիության հղումներ

Թիլերսոնը եվրոպական շրջագայություն է սկսում


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը այսօր սկսում է իր եվրոպական շրջագայությունը՝ ամերիկյան լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունից օրեր անց, թե Սպիտակ տունը մտադիր է Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարի պաշտոնից ազատել նրան:

Դեկտեմբերի 5-7-ը Թիլերսոնը հանդիպումներ է ունենալու ՆԱՏՕ-ի, Եվրամիության և ԵԱՀԿ գործընկերների հետ, ինչպես նաև երկկողմ բանակցություններ է վարելու Բելգիայի ու Ավստրիայի ներկայացուցիչների հետ Բրյուսելում և Վիեննայում: Դեկտեմբերի 8-ին Թիլերսոնին սպասում են Փարիզում:

ԵԱՀԿ շրջանակում նախատեսված է Թիլերսոնի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Եվրոպա մեկնելուց առաջ՝ նոյեմբերի 28-ին ելույթ ունենալով ամերիկյան Wilson Center-ում, Թիլերսոնը անընդունելի է համարել Ռուսաստանի ռազմական ագրեսիան Վրաստանի և Ուկրաինայի դեմ, ինչպես նաև Կրեմլի միջամտությունները եվրոպական տարբեր երկրների ընտրություններին:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG