Մատչելիության հղումներ

Հայաստանի ճանապարհները բաց են, Հրազդանում մառախուղ է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում առկա է մառախուղ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 8-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG