Մատչելիության հղումներ

«Հաշմանդամություն ունեցող անձինք եղել և այսուհետ էլ լինելու են մեր հատուկ ուշադրության կենտրոնում»․ Տարոն Մարգարյան


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

«Աշխարհն այսօր նշում է հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը: Սա ևս մեկ առիթ է, որ անդրադառնանք մեր հաշմանդամություն ունեցող համաքաղաքացիներին և մեկ անգամ ևս վստահեցնենք, որ նրանք եղել և այսուհետ էլ լինելու են մեր հատուկ ուշադրության կենտրոնում», - այսօր ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ իր ուղերձում։

Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քաղաքապետը նշել է, որ վերջին տարիներին Երևանն առավել հարմարավետ և մատչելի դարձնելու ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք որոշակիորեն նպաստել են հաշմանդամություն ունեցող համաքաղաքացիների ինտեգրմանը հասարարակական կյանքին և մայրաքաղաքային առօրյային:

«Անշուշտ, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի ամբողջությամբ ապահովենք հաշմանդամություն ունեցող անձանց համար բոլոր ծառայությունների մատչելիությունը: Եվ մենք շարունակելու ենք հետևողականորեն կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են անընդհատ բարելավելու իրավիճակն այս ոլորտում», - ասել է Մարգարյանը։

Քաղաքապետի խոսքով՝ այդ նպատակով իրականացվող ծրագրերում Երևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, լսում նրանց առաջարկներն ու դիտողությունները, մասնակից դարձնում իրականացվող աշխատանքների վերահսկմանը՝ այդպիսով ձգտելով հնարավորին ավելի արդյունավետ դարձնել համատեղ աշխատանքը։

«Համոզված եղեք, որ ձեզ հետ միասին մենք հետևողականորեն շարունակելու ենք մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելու, ձեր կարիքներին համապատասխան լուծումներ գտնելու և նպատակային իրականացնելու մեր քաղաքականությունը», - իր ուղերձում ասել է Տարոն Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG