Մատչելիության հղումներ

Առաջին լուսավորիչների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը


Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Հայոց աշխարհի առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքյալների տոնը մեծ շուքով նշվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:

Շնորհառատ օրվա կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Ս. Պատարագ:

Սրբազան արարողության ընթացքում հայրապետական հանդիսավոր թափորով Հին Վեհարանից Մայր Տաճար բերվեց հրաշագործ Ս. Գեղարդը, որպեսզի համայն հայության հոգևոր կենտրոնում ուխտավորաբար մեկտեղված հավատավոր ժողովրդին հնարավորություն ընձեռնվի երկրպագել, հպվել և համբուրել Մայր Աթոռում պահվող համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը` Ս. Գեղարդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG