Մատչելիության հղումներ

Հայաստանի շրջանների զգալի մասում դեկտեմբերի 6-7-ը սպասվում են տեղումներ


Հայաստանի տարածքում դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Օդի ջերմաստիճանը 2-4-ին էապես չի փոխվի, 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, 6-7-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 02-05-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-7-ը սպասվում են տեղումներ՝ բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG