Մատչելիության հղումներ

Թրամփը հերքում է Թիլերսոնին պաշտոնանկ անելու մասին լուրերը


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին պաշտոնանկ անելու մասին ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերը: Թվիթերի իր էջում Թրամփը գրել է. - «Լրատվամիջոցները շահարկում են, թե ես պաշտոնանկ եմ արել Ռեքս Թիլերսոնին և որ նա շուտով հրաժարական կտա: Կեղծ լուր է: Նա չի հեռանա և չնայած որոշ հարցերի շուրջ տարաձայնություններին՝ մենք միասին լավ աշխատում ենք»:

Հիշեցնենք ավելի վաղ The New York Times-ը գրել էր պետքարտուղարի հնարավոր հրաժարականի մասին, նաև հավանական համարելով, որ նրա փոխարեն նշանակվելու է Կենտրոնական հետախուզական գործակալության ներկայիս տնօրեն Մայք Պոմպեոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG