Մատչելիության հղումներ

Լավրովը մեղադրում է ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեային սադրելու մեջ


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տալիս Մինսկում, 30-ը նոյեմբերի, 2017թ․
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տալիս Մինսկում, 30-ը նոյեմբերի, 2017թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեղադրում է Միացյալ Նահագներին Հյուսիսային Կորեային սադրելու մեջ:

Քննադատելով նաև Հյուսիսային Կորեային միջուկային փորձարկումների համար՝ Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան պետք է ձեռնպահ մնան դեկտեմբերին նախատեսվող համատեղ զորավարժություններից: «Եթե ուզում են Հյուսիսային Կորեայի ոչնչացման պատրվակ գտնել, ապա թող այդպես էլ ասեն», - ավելացրել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Ավելի վաղ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիքի Հեյլին ասել էր, որ Միացյալ Նահանգները չի ցանկանում պատերազմ Հյուսիսային Կորեայի դեմ, բայց զգուշացնում է, որ «Հյուսիսային Կորեայի ռեժիմն ամբողջովին կոչնչացվի, եթե շարունակի դեպի պատերազմ տանող ագրեսիվ գործողությունները»: Ըստ նրա՝ Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային հզոր բալիստիկ հրթիռի վերջին փորձարկումը, որը կարող է հասնել Միացյալ Նահանգներ, ահազանգ պետք է դառնա բոլոր պետությունների համար՝ Փհենյանի հետ կապերը խզելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG