Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նոր նախագահը շտապում է Մոսկվա


Ղրղըզստանի նախագահը ժամանում է Մոսկվա, 29-ը նոյեմբերի, 2017թ․

Նոյեմբերի 24-ի երդմնակալության արարողությունից հետո առաջին այցը Ղրղըզստանի նոր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը այսօր կատարում է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ղրղըզստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և եվրասիական ինտեգրումը:

Նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությանը Ժեենբեկովն ասել էր, որ «Ղրղըզստանը կշարունակի զարգացնել ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ և ամրապնդել ռազմավարական կապերը Չինաստանի հետ»:

Ղրղըզստանը Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է:

Ակնկալվում է, որ նոյեմբերի 30-ին Սոորոնբայ Ժեենբեկովը կայցելի Մինսկ՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին:

ՀԱՊԿ-ի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG