Մատչելիության հղումներ

Սոորոնբայ Ժեենբեկովը պաշտոնապես ստանձնեց Ղրղըզստանի նախագահի պաշտոնը


Ղրղըզստանի նորընտիր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի երդմնակալության արարողությունը, Բիշքեկ, 24-ը նոյեմբերի, 2017թ․

Բիշքեկում տեղի է ունեցել Ղրղըզստանի նորընտիր նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի երդմնակալությունը:

Ժեենբեկովը 2016 թվականի ապրիլից մինչև 2017 թվականի օգոստոսը զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը: Պաշտոնական արդյունքների համաձայն, նա հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում հաղթել է՝ ստանալով ձայների 54 տոկոսը:

Ընդդիմախոսները, մինչդեռ, պնդում են, որ Ժեենբեկովի հաղթանակը հնարավոր է դարձել պետական ռեսուրսների օգտագործման շնորհիվ: Նրա գլխավոր մրցակից Օմուրբեկ Բաբանովը, մասնավորապես, ով ստացել է ձայների մեկ երրորդը, հայտարարում էր, որ քվեարկությունը անցել է աղաղակող խախտումներով:

Միջազգային դիտորդների գնահատմամբ՝ հոկտեմբերի 15-ի ընտրությունները մրցակցային և թափանցիկ էին, սակայն քվեների հաշվարկի ընթացքում արձանագրվել են «բազմաթիվ և էական խնդիրներ», ինչպես նաև «պետական ռեսուրսի չարաշահում, ընտրողների վրա ճնշումներ, ընտրակաշառքի դեպքեր»:

Սա Կենտրոնական Ասիայում 1991 թվականից՝ Խորհրդային Միության փլուզումից ի վեր իշխանության առաջին խաղաղ փոխանցումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG