Մատչելիության հղումներ

«ԱՊՀ տարածաշրջանում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է մերժվի». Շարմազանով


«Խաղաղության, անվտանգության և կայունության հարցերն առաջնային են ԱՊՀ տարածաշրջանի համար: Սակայն, ափսոսանքով պետք է նշեմ, որ ԱՊՀ տարածաշրջանում դեռևս կան չլուծված հակամարտություններ, որոնք սպառնալիք են քաղաքացիների անվտանգ ու խաղաղ ապրելուն», - Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում երեկ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին (ՄԽՎ) կից անվտանգության և նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման միացյալ հանձնաժողովի նիստում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ կարևորելով ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության ամրապնդման գործում։

Շարմազանովի խոսքով՝ ակնհայտ են հակամարտությունների որոշ կողմերի ռազմական հռետորաբանությունը, այլատյացությունը, ֆաշիզմի ու ռասիզմի դրսևորումները:

«Մենք՝ որպես հանձնաժողովի անդամներ, պարտավոր ենք միասնաբար կանխարգելելու նման անթույլատրելի երևույթները: Հայաստանը հանդես է գալիս ԱՊՀ տարածաշրջանում առկա հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման դիրքերից՝ միջազգային նորմերի և ընդունված սկզբունքների հիման վրա: Կոչ եմ անում ձեզ առավել վճռական լինել ռազմական հռետորաբանության, այլատյացության և ֆաշիզմի դեմ պայքարում: Մեր տարածքում հակամարտությունների ռազմական լուծման յուրաքանչյուր փորձ պետք է խստորեն պատժվի», - ասել է Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG