Մատչելիության հղումներ

Հայաստանում փակ ճանապարհներ չկան, բաց է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը․ ԱԻՆ


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Կոտայքի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Արագածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ձյուն է տեղում:

Այսօր օրվա երկրորդ կեսին, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Վաղը ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, փոխանցում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG