Մատչելիության հղումներ

Լիբանանի վարչապետը սպառնում է կրկին հրաժարական տալ


Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրի, արխիվ
Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրի, արխիվ

Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին սպառնում է կրկին հրաժարական ներկայացնել, քանի դեռ Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլա» շարժումը չի ընդունում, որ պաշտոնական Բեյրութը պետք է չեզոքություն պահպանի և չմիջամտի տարածաշրջանի հակամարտություններին:

Լիբանանի իշխող կոալիցիայի անդամ «Հըզբոլա»-ն բացահայտ աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ արդեն վեց տարի շարունակվող ներքաղաքական ճգնաժամում, վերջերս էլ ռազմական աջակցություն էր ցուցաբերել Իրաքին՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ պայքարում:

«Ես չեզոքություն եմ ակնկալում, ինչի շուրջ պայմանավորվել էինք կառավարություն կազմելիս», - ասել է Հարիրին ֆրանսիական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում:

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, Սաուդիան Արաբիա կատարած այցի ընթացքում Հարիրին արդեն իսկ հայտարարել էր հրաժարականի մասին, պնդելով, թե «Հըզբոլա»-ն և Իրանի իշխանություններն իր դեմ դավեր են նյութում: Լիբանանի քաղաքական ուժերը հրաժարականը չէին ընդունել, ինչից հետո Հարիրին վերադարձել է հայրենիք՝ ներքաղաքական ճգնաժամի շուրջ բանակցություններ անցկացնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG