Մատչելիության հղումներ

Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով այսօր մեկնել է Սանկտ Պետերբուրգ:

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, այցի ընթացքում Շարմազանովը կհանդիպի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆևի հետ, կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG