Չի բացառվում, որ պաշտոնական Դուբլինը արգելափակի Մեծ Բրիտանիայի`Եվրամիությունից դուրս գալու շուրջ բանակցությունները: Այսօր Observer պարբերականին տված հարցազրույցումնման կարծիք է հայտնել Եվրամիության`գյուղատնտեսության գծով հանձնակատար, Իռլանդիայի ներկայացուցիչ Ֆիլ Հոգանը:
Նրա խոսքով, Լոնդոնի հետ առկագլխավոր տարաձայնությունները վերաբերում են Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի հանրապետության միջև ցամաքային սահմանի հետագա կարգավիճակին:
«Հյուսիսային Իռլանդիան պետք է շարունակի մաս կազմել ԵՄ միասնական շուկային, ինչը հնարավորություն կտա խուսափել սահմանային խիստ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունից: Եթե կղզու երկու հատվածների միջև սահմանային կոշտ հսկողությունն այնուհանդերձվերահաստատվի, ապա մենք ստիպված կլինենք արգելափակել բանակցությունները», - նշել է Լոգանը: