Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահը «մեծ կոալիցիայի» հնարավոր մասնակիցներին հորդորում է համատեղ քննարկում անցկացնել


Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր, արխիվ
Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներին հորդորել է հաջորդ շաբաթ հանդիպում ունենալ: Այս մասին հայտնել է Գերմանիայի ղեկավարի խոսնակը:

Ենթադրվում է, որ բանակցությունների գլխավոր թեման քաղաքական այդ ուժերի մասնակցությամբ կառավարական կոալիցիա կազմելու հարցն է, որը փակուղում հայտնվեց 4 շաբաթ ընթացող բանակցությունների տապալումից հետո: Քննարկումներին մասնակցող լիբերալները հայտարարել էին, որ սկզբունքային մի շարք հարցերի շուրջ չեն կարողանում գործընկերների հետ համաձայնության գալ:

Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության, Ազատ դեմոկրատական կուսակցության և Կանաչների բանակցությունների հաջողության դեպքում այդ եռյակը կարող էր զբաղեցնել Բունդեսթագի 709 տեղերից 393-ը, այսինքն՝ 55 տոկոսը, սակայն ԱԴԿ-ի՝ բանակցություններից դուրս գալուց հետո մասնակից մյուս ուժերին մնում է մանդատների ընդամենը 44 տոկոսը, ինչը նշանակում է փոքրամասնության կառավարություն: Իսկ դրան գործող կանցլեր Անգելա Մերկելը կտրականապես դեմ է:

Ճգնաժամը հաղթահարելու մյուս տարբերակը մեծ կոալիցիայի մաս կազմելու հարցում երբեմնի կոալիցիոն դաշնակիցներին՝ ընդդիմության ճամբար անցած Սոցիալ-դեմոկրատներին համոզելն է, որ վեջիններս ընդգրկվեն նոր կառավարության կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG