Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմությունը մտադիր է մասնակցել Ժնևի բանակցություններին


Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունների նախորդ փուլերից մեկը, արխիվ
Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունների նախորդ փուլերից մեկը, արխիվ

Սիրիայի ընդդիմությունը հայտարարում է իշխանությունների հետ Ժնևում սպասվող բանակցություններին մասնակցելու մտադրության մասին: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել հինգշաբթի ուշ գիշերին Էր-Ռիյադում, որտեղ շուրջ 140 սիրիացի ընդդիմադիրներ Սաուդյան Արաբիայի իշխանությունների հրավերով փորձում են ընդհանուր դիրքորոշում մշակել Բաշար ալ-Ասադի ռեժիմի հետ բանակցություններում:

Սիրիական ընդդիմության պատվիրակությունը բաղկացած կլինի 50 հոգուց, սակայն թե որ ընդդիմադիր խմբերից կլինեն՝ կորոշվի այսօր:

Չնայած բանակցություններին մասնակցելուն՝ սիրիական ընդդիմությունը շարունակում է պնդել նախագահ Ասադի հրաժարականի պահանջը: Էր-Ռիյադում տեղի ունեցած հանդիպման մասնակիցների ամփոփիչ հայտարարությունում նշվում է, թե Սիրիայում անցումային շրջանի մեկնարկին Ասադը պետք է հրաժարվի իշխանությունից:

Սիրիական կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների հերթական՝ 8-րդ փուլը, որը նախատեսված է նոյեմբերի 28-ին Ժնևում, կազմակերպվում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի կողմից:

Ժնևյան բանակցություններին զուգահեռ՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ևս պլանավորում են սիրիական հակամարտության կարգավորման նպատակով կազմակերպել Սիրիայի ժողովուրդների կոնգրես, որը, ինչպես Սոչիում չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, կօգնի Սիրիայի համար նոր Սահմանադրություն մշակել: Ենթադրվում է, որ դրա հիման վրա էլ երկրում նոր ընտրություններ կանցկացվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG