Մատչելիության հղումներ

ԵԺԿ-ն հորդորում է հարգել 1994-95թթ․ զինադադարի համաձայնագրերը և նվազեցնել լարվածությունը շփման գծում


ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպումը Բրյուսելում, 23-ը նոյեմբերի, 2017թ․

Ժամեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդունված հռչակագրից Հայաստանին առնչվող հատվածներ:

Աշոտյանի ներկայացրած լուսանկարների մեջ ընդգծված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի պարբերություն, որտեղ մասնավորապես ասվում է․ - «Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքի բացառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովուրդների ինքնորոշմանն ու հավասար իրավունքներին առնչվող: Մենք հորդորում ենք հակամարտության բոլոր կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին՝ ամբողջությամբ հարգելով 1994-95 թվականների զինադադարի համաձայնագրերը, իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, նվազեցնել լարվածությունը շփման գծում՝ ներառյալ այն միջոցառումները, որոնց շուրջ համաձայնություններ են ձեռք բերվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG