Այսօր ժամը 8:50-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:
Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորհայք, Զանգեր-Սարավան ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Մաստարա գյուղում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան քաղաքներում և «Մեղրիի սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ բացառությամբ բեռնատարների, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: