Մատչելիության հղումներ

Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 19:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ըստ հաղորդագրության, ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 23-ից 24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:

Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում։

ԱԻՆ-ը՝ վկայակոչելով Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտը, նշում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG