Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, Լարսը բաց է․ ԱԻՆ


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:

Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորայք, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան և «Չայնիի ոլորաններ»-Հրազդան, Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Չարենցավան, Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Սյունիքի մարզում առկա է մառախուղ:

ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG