Մատչելիության հղումներ

ՌԴ խորհրդարանի վերին պալատը հաստատեց միջազգային լրատվամիջոցներին «արտասահմանյան գործակալներ» համարող օրինագիծը


Ռուսաստան - Դաշնության խորհրդի նիստը, Մոսկվա, 22-ը նոյեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Դաշնության խորհրդի նիստը, Մոսկվա, 22-ը նոյեմբերի, 2017թ․

Դաշնային խորհուրդը այսօր հավանություն տվեց օրինագծին, որը թույլ է տալիս Ռուսաստանում գործող միջազգային լրատվամիջոցներին համարել «արտասահմանյան գործակալներ»: Ավելի վաղ օրինագիծն ընդունվել էր Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում՝ Պետդումայում: Այն ուժի մեջ մտնելու համար պետք է ստորագրվի Ռուսաստանի նախագահի կողմից:

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Տամարա Մորշչակովան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ սա «քաղաքական որոշում է»:

Ռուսաստանցի փորձագետները նշում են օրինագծի մի շարք դրույթների անորոշությունը, որոնց վրա պատգամավորներն ու սենատորները ուշադրություն չեն դարձնում:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG