Մատչելիության հղումներ

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը անցակետը փակ է բեռնատարների համար


Բեռնատարներ վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետի մոտ ձմռանը, արխիվ
Բեռնատարներ վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետի մոտ ձմռանը, արխիվ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը:

ԱԻՆ-ը փոխանցում է նաև, որ ժամը 13-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Արագած գյուղում և Ապարան և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում առկա է թույլ մառախուղ:

«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG