Մատչելիության հղումներ

Խմելու ջրի մեկ խորանարդ մետրը հունվարի 1-ից կթանկանա 11․4 դրամով


Ջրաչափ, արխիվ
Ջրաչափ, արխիվ

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այսօրվա նիստում քննարկելով «Վեոլիա ջուր» ընկերության հայտը, որոշեց սպառողների համար հունվարի 1-ից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագինը սահմանել 191․4 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց:

Հիշեցնենք, ներկայումս խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար սպառողները վճարում են 180 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց:

«Վեոլիա ջուր»-ը օգոստոսին ներկայացրած հայտով պահանջել էր սակագինը բարձրացնել 14 դրամով:

Կառավարության նոյեմբերի 2-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել էր խմելու ջրի թանկացման պարագայում 20-օրյա ժամկետում գործադիրին ներկայացնել գործող մանրածախ սակագնի պահպանման վերաբերյալ առաջարկներ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչն ու հանձնաժողովի նախագահը հայտարարեցին՝ կառավարությունը կկատարի խոստումը, և 2018-ին մեկ խորանարդ մետր ջրի համար սպառողը կվճարի նույն 180 դրամը։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG