Մատչելիության հղումներ

Այսօր կկայանա կլոր սեղան-քննարկումը զինծառայության մասին օրենքի շուրջ


Երիտասարդների բողոքի ակցիան զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ, 9-ը նոյեմբերի, 2017թ.

Այսօր Ազգային ժողովում նախատեսվում է կլոր սեղան-ննարկում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրենքի շուրջ։

Քննարկմանը մասնակցելու են «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» անդամները, պատգամավորները և Կրթության ու գիտության և Պաշտպանություն նախարարության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, օրինագծին դեմ արտահայտվող ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

Նշենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը, որի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG