Մատչելիության հղումներ

Մերկելը պատրաստ է նոր ընտրությունների գնալ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե պատրաստ է նոր ընտրությունների գնալ՝ կոալիցիա ձևավորելու շուրջ տապալված բանակցություններից հետո:

«Ավելի լավ է նոր ընտրություններ անցկացնել, քան թույլ կոալիցիա կազմել», - ասել է Մերկելը՝ ընդգծելով, որ կանցլերի պաշտոնից հրաժարվելու անհրաժեշտություն չի տեսնում:

Անցած շաբաթավերջին հաղորդվեց, որ սեպտեմբերին տեղի ունեցած ընտրություններով Բունդեսթագ անցած երեք կուսակցությունների՝ իշխող քրիստոնեա-դեմոկրատների, կանաչների և ազատ դեմոկրատների բանակցությունները ձախողվել են՝ կողմերի միջև խորը հակասությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG