Մատչելիության հղումներ

Երևանում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպում Երևանում, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպում Երևանում, արխիվ

Այսօր առավոտյան Երևանում հանդիպում են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Հանդիպմանը կհաջորդի Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը:

Լավրովը երեկ է ժամանել Երևան: Նա արդեն իսկ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին ընդունելու է նաև նախագահ Սերժ Սարգսյանը։

Լավրովը Երևան է ժամանել Բաքվից, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներում այլ հարցերի թվում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG