Մատչելիության հղումներ

Լավրովը ժամանեց Երևան


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Երևան, 20-ը նոյեմբերի, 2017 թ․
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Երևան, 20-ը նոյեմբերի, 2017 թ․

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Լավրովը Հայաստան է գալիս Բաքվից, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանում ունեցած հանդիպումներում այլ հարցերի թվում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը:

ՌԴ ԱԳ նախարարն արդեն իսկ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG