Մատչելիության հղումներ

Մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը, ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից․ ԱԻՆ


Արխիվային լուսանկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է որ այսօր, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

«Հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը: Ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ ԱԻՆ-ի, ժամը 15:10-ի դրությամբ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է. գնացքները շարունակում են իրենց ընթացքը:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, մուտք է գործել մետրոպոլիտենի կայարաններից մեկը և սպառնում է քաղաքացիներին։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ ահազանգը կեղծ է եղել, ճշտել են ահազանգողի ինքնությունը և նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG