Մատչելիության հղումներ

Մետրոպոլիտենի հետ կապված ահազանգը կեղծ է եղել, ահազանգողը բերման է ենթարկվել․ Ոստիկանություն


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ էդգար Ջանոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր առավոտյան մոտավորապես 8։10-ին Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, մուտք է գործել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկը և սպառնում է քաղաքացիներին։

Ջանոյանն ասաց, որ ահազանգը կեղծ է եղել, ճշտել են ահազանգողի ինքնությունը և նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG