Մատչելիության հղումներ

64 տարեկանում մահացել է ավստրալական աշխարհահռչակ AC/DC ռոք խմբի համահիմնադիր, կիթառահար և երգահան Մալքոլմ Յանգը:

«Այսօր խորը ցավով հայտնում ենք, որ Մալքոլմ Յանգը հեռացավ», - ասվում է խմբի Ֆեյսբուքի էջում:

Մալքոլմ Յանգը ծնվել է Շոտլանդիայում՝ Գլազգո քաղաքում: 2014 թվականին նրա մոտ ախտորոշել են ծերունախտ, ինչից հետո երաժիշտը ստիպված էր հեռանալ խմբից: Մալքոլմը և նրա կրտսեր եղբայր Անգուսը AC/DC ռոք խումբը ստեղծել են 1973 թվականին: AC/DC-ն հեղինակել է Highway to Hell, Back in Black, You Shook Me All Night Long հիթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG