Մատչելիության հղումներ

Երեխաների համաշխարհային օրվա առթիվ Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ


Երեխաներ Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ
Երեխաներ Հայաստանի գյուղերից մեկում, արխիվ

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաև «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այդ օրը Հայաստանի Ազգային ժողովը միանում է ՅՈւՆԻՍԵՖ-ի՝ խոսափողը գեթ մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությանը:

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 20-ին ժամը 11-ին խորհրդարանի նիստերի դահլիճում ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են հատուկ նիստ, որի ընթացքում երեխաները կհնչեցնեն իրենց հուզող խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակները:

Նիստում բացման խոսքով հանդես կգա Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Միջոցառումը կվարի Առողջապահության և սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Ելույթները կհեռարձակվեն ուղիղ եթերով, այնուհետև հասանելի կլինեն ՅՈւՆԻՍԵՖ-ի YouTube-ի ալիքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG