Մատչելիության հղումներ

Կրեմլը անհիմն մեղադրանքներ է համարում Մադրիդի պնդումները


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանը հերքել է Իսպանիայի առաջնորդների պնդումները, թե «ապատեղեկատվություն» է տարածել և նպաստել Կատալոնիայում անկախության հանրաքվեից հետո առաջացած ճգնաժամին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել է, որ Իսպանիայի ղեկավարությունը, ՆԱՏՕ-ն և թերթերը որևէ արժանահավատ փաստ չեն ներկայացրել: «Մենք դրանք անհիմն մեղադրանքներ ենք համարում, և, ամենայն հավանականությամբ, սա Միացյալ Նահանգներում ու մի շարք այլ երկրներում տեղի ունեցող նույն հիստերիայի կանխամտածված շարունակությունն է», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, արևմտյան առաջնորդները, հետաքննչական գործակալությունները կասկածներ ունեն, որ Ռուսաստանը միջամտել է անցած տարի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեին:

Իսպանիայի պաշտպանության նախարար Դոլորես դե Կոսպեդալը, Եվրամիության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների առջև ելույթ ունենալով, ասել է, թե հստակ է, որ սոցիալական մեդիայում Կատալոնիայի քվեարկության շուրջ տեղեկատվության մեծ մասը եկել է «Ռուսաստանի տարածքից», այդուհանդերձ, չկան ապացույցներ, որ այդ ամենը կապ ունի կառավարության հետ:

Հիշեցնենք, ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է հերքել Կատալոնիայի անկախության հանրաքվեին սատարելու մասին Մադրիդի պնդումները՝ այդ մեղադրանքները որակելով «հիստերիա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG