Մատչելիության հղումներ

Լավրովը «հիստերիա» է որակել Մադրիդի պնդումները


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հերքել է Կատալոնիայի անկախության հանրաքվեին սատարելու Մադրիդի պնդումները, այդ մեղադրանքները որակելով «հիտերիա»:

Իսպանիայի կառավարության ներկայացուցիչները օրերս ասել էին, թե ռուսական խմբերը սոցցանցերում մեծ ջանքեր են գործադրելսատարելու Կատալոնիայի անկախության հանրաքվեն, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը Իսպանիայում:

«Հավանաբար դա բացատրվում է նաև նրանով, որ եվրոպական այդ մայրաքաղաքներում, որտեղից նման մեղադրանքներ են հնչում, լինի Մադրիդը, թե Լոնդոնը, ներքին շատ չլուծված խնդիրներ կան և հավանաբար նման տաք, սենսացիոն հիստերիա են բարձրացնում՝ իրենց ընտրողների ուշադրությունը շեղելու այդ խնդիրները չլուծելու անկարողությունից»,-Իսպանիայի պնդումներին այսօր հակադարձել է Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG