Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը


Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան Բաքվում ասուլիսի ժամանակ, 15-ը նոյեմբերի, 2017թ․
Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան Բաքվում ասուլիսի ժամանակ, 15-ը նոյեմբերի, 2017թ․

Նոյեմբերի 16-18-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Ալոիզիո Նունես Ֆերեիրային կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Վաղը նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալոիզիո Նունես Ֆերեիրայի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG