Մատչելիության հղումներ

Զիմբաբվեի բանակը շարժվել է դեպի մայրաքաղաք, գրավել պետական հեռուստակայանը


Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբե, արխիվ

Զիմբաբվեի բանակը շարժվել է դեպի մայրաքաղաք Հարարե, որտեղ հայտարարել է, թե զինված հեղաշրջում չի իրականացնում և նախագահ Ռոբերտ Մուգաբեին ոչինչ չի սպառնում, սակայն թիրախավորել է «հանցագործներին, ովքեր տնտեսական խնդիրների պատճառ են դարձել»:

Հայտարարությունը տարածվել է պետական հեռուստակայանը գրավելուց հետո: Գիշերվա ընթացքում մայրաքաղաքում պայթյուններ և կրակոցներ են հնչել, ռազմական տեխնիկան տեղակայվել է Հարարեի շրջակայքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG