Մատչելիության հղումներ

Ցուցարարներն իրավիճակը չսրելու համար որոշեցին դուրս գալ Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասից։

Հիշեցնենք, ոստիկանները հինգ րոպե ժամանակ էին տվել նրանց՝ ցույցը փողոցի երթևեկելի հատվածից մայթ տեղափոխելու համար, և նշել էին, որ հակառակ պարագայում ստիպված կլինեն գործողությունների դիմել։

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը հայտարարեց, որ իրավիճակ է փոխվել, և կոչ արեց հացադուլ հայտարարած իրենց չորս ընկերներին դադարեցնել այն ու միանալ իրենց։

«Քանի որ այս պահին գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ, քան երեկ էր կամ այսօր առավոտյան, ես կոչ եմ անում մեր մնացած չորս ընկերներին դադարեցնել հացադուլն ու միանալ մեզ, այս պահին մեզ առողջ բանականություն է պետք, ու իրենց ուղեղներն էլ են պետք, որպեսզի հասկանանք իրավիճակը ոնց ենք հետագայում կառավարելու», - ասաց Կոստանյանը՝ շարունակելով. - «Հացադուլը պակաս կարևոր է այս պահին, ավելի կարևոր է այս պահին հասկանալ, թե այս մարդկանց անվտանգությունն ինչպես ենք ապահովում, և ինչ ենք հետագայում անելու»։

Նշենք, որ հացադուլավորներն անմիջապես արձագանքեցին Կոստանյանի այս կոչին՝ հայտարարելով, որ միանում են ցուցարարներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG