Մատչելիության հղումներ

Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողները դուրս են եկել Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատված։ Ոստիկանությունը նախազգուշացում տվեց, որ կարող է գործողությունների դիմել։

«Ձեր արարքը տանում է բախման ոստիկանների հետ, դուք խախտել եք հավաքների ազատության մասին օրենքը 7 օր շարունակ, իսկ հիմա դուք կարևոր նշանակություն ունեցող փողոց եք փակել՝ սահմանափակելով քաղաքացիների տեղաշարժը», - հայտարարեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ շարունակելով. - «Տալիս ենք հինգ րոպե ժամանակ, հակառակ դեպքում ոստիկանությունը միջոցներ է կիրառելու»։

Նշենք, որ այս պահին ոստիկանները փորձում են հրելով ցուցարարներին դուրս բերել մայթ։

Նշենք, որ Ազգային ժողովը այսօր առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Հիշեցնենք՝ համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էրհոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG