Մատչելիության հղումներ

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին ղեկավարները քննադատում են Պուտինի մասին Թրամփի խոսքերը


Ջեյմս Քլափեր, Ջոն Բրենան
Ջեյմս Քլափեր, Ջոն Բրենան

ԱՄՆ հատուկ ծառայությունների երկու նախկին ղեկավարներ կիրակի օրը հայտարարել են, թե մտավախություն ունեն, որ նախագահ Դոնալդ Թրամփը մանիպուլյացիայի է ենթարկվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին ղեկավար Ջոն Բրենանը և Ազգային հետախուզության նախկին ղեկավար Ջեյմս Քլափերը ասել են, որ Թրամփը չի հասկանում, թե ում հետ գործ ունի, եթե հավատում է Պուտինի այն պնդումներին, որ Ռուսաստանը չի միջամտել ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրությունների քարոզարշավին։

Բրենանը և Քլափերը խոսել են CNN-ի եթերում: «Թրամփը կամ չափազանց միամիտ է, կամ մտավախություն ունի, որ Պուտինը իր դեմ ուղղված տեղեկությունների է տիրապետում, կամ էլ վախենում է, որ հատուկ դատախազ Մյուլերը բացահայտումներ կանի իր դեմ, բայց նա Մոսկվայի հետ հարաբերությունները ճիշտ չի կառուցում», - ասել է ԿՀՎ նախկին տնօրենը:

Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին նույն հաղորդման ընթացքում ասել է, որ քննադատությունը՝ ուղղված Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ Թրամփի քաղաքականության դեմ, «ծիծաղելի է»։

«Նախագահ Թրամփը չի կարող որևէ մեկի ձեռքին խաղալիք լինել», - ընդգծել է Մնուչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG