Մատչելիության հղումներ

Թրամփ. Ռուսաստանի հետ դրական հարաբերություններ ունենալը լավ բան է


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում կայացած մամուլի ասուլիսում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում կայացած մամուլի ասուլիսում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դրական հարաբերություններ ունենալը լավ բան է և քննադատել է հակադրվողներին: Նոյեմբերի 12-ին Թվիթերում նա գրել է, որ Մոսկվան կարող է մեծ օգնություն ցուցաբերել լուծելու Ուկրաինայի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի ճգնաժամերը, ինչպես նաև գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում:

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում կայացած մամուլի ասուլիսում Թրամփն ասել է, որ Ռուսաստանը «շատ ծանր» պատժամիջոցների տակ է և ժամանակն է վերադառնալու «ավերված և ջարդված աշխարհի առողջացմանը»:

Ավելի վաղ նա ասել էր, թե հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին, թե Մոսկվան չի միջամտել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփն ասել է, թե Ռուսաստանի միջամտության հարցում վստահում է ամերիկյան հետխուզական ծառայություններին:

Վիետնամում անցկացված Ասիական-Խաղաղօվկիանոսյան համագործակցության համաժողովի ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները ոչ պաշտոնական հանդիպումներ են ունեցել և Սիրիայի հարցով հանդես եկել համատեղ հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG