Մատչելիության հղումներ

Կենտրոնական զինհոսպիտալի տարածքում ապօրինի աբորտների փաստով քրգործ է հարուցվել


Զինվորական հոսպիտալի դարպասը, արխիվ
Զինվորական հոսպիտալի դարպասը, արխիվ

Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՊՆ ռազմաբժշկական և համապատասխան զորամասի պաշտոնատար անձինք, «անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և բժշկական բարձրագույն կրթություն, մասնագիտական գործունեության և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող՝ նույն վարչության արտահաստիքային կոնսուլտանտ Տ․Թ․-ին նույն զորամասում հատկացրել են համապատասխան աշխատասենյակ և ներգրավել զինվորական հոսպիտալ դիմած անձանց անմիջական բժշկական օգնություն տրամադրելու գործընթացում»: «Վերջինս, խախտելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի դրույթները, 2015-2017 թվականների ընթացքում մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցելու համապատասխան լիցենզիա չունեցող զորամասի կնախտաբանական բաժանմունքում բազմիցս կատարել է ապօրինի աբորտ (հղիության արհեստական ընդհատում)», - ասված է դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ ԶԿԴ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի որոշմամբ Քրեական օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասով («Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը») և 375-րդ հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG