Մատչելիության հղումներ

Հայաստանը վերահաստատում է Աֆղանստանում իր զորախումբը պահպանելու հանձնառությունը


Արտակ Զաքարյան, արխիվ
Արտակ Զաքարյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպմանը։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության նախարարները կարևորել են Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային և տարածաշրջանային ջանքերն ու առաքելության շարունակականությունը։

Արտակ Զաքարյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը` մինչև «Վճռական աջակցություն» առաքելության ավարտը առանց էական սահմանափակումների Հայաստանի զորախմբի պահպանման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG