Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին մինչև այս երեկո ժամանակ տվեց Ռադայի պատգամավորներին


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում հանրահավաքում, Կիև, 7-ը նոյեմբերի, 2017թ․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ եթե մինչև այս երեկո Ուկրաինայի պատգամավորները չիրագործեն ընդդիմության առաջադրած պահանջները, ինքը կհրապարակի գործողությունների նոր ծրագիր՝ «օրինական իշխանափոխություն՝ առանց արյունահեղության ու բռնության»:

Ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները կառավարական շենքերի շուրջ:

Արդեն մեկ ամիս է՝ ուկրաինական ընդդիմադիր ուժերը՝ Սաակաշվիլիի հետ, ցույց են անցկացնում Գերագույն ռադայի շենքի մոտ՝ պահանջելով լայնարձակ քաղաքական բարեփոխումներ, այդ թվում՝ պատգամավորական անձեռնմխելիության չեղարկում ու հակակոռուպցիոն դատարանի ստեղծում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG