Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններ․ ներկայացվել է վերահաշվարկի 22, արդյունքներն անվավեր ճանաչելու 1 դիմում


ՏԻՄ ընտրությունները Տավուշի մարզի Աչաջուր համայնքում, 5-ը նոյեմբերի, 2017թ․

Սահմանված ժամկետում` մինչև այսօր ժամը 11-ը, թվով 8 տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել նոյեմբերի 5-ին Հայաստանի 69 համայնքներում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկության արդյունքների վերահաշվարկի 22 դիմումներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ թիվ 17, թիվ 18, թիվ 21, թիվ 24, թիվ 25, թիվ 26, թիվ 29 և թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացված դիմումները վերաբերում են թվով 24 ընտրատեղամասերի:

Ծաղկահովիտի համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Հունանյանի վստահված անձի կողմից թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել թիվ 17/41 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ մեկ դիմում:

«Բոլոր դիմումները սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվենտարածքային ընտրական հանձնաժողովների կողմից», - ասված է ԿԸՀ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG