Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկում է ընդարձակել Ազգային գվարդիայի լիազորությունները:
Անցած տարի ստեղծված ուժային այս կառույցը առաջնորդում է Պուտինի անձնական թիկնազորի նախկին ղեկավար Վիկտոր Զոլոտովը:
Ակնկալվում է, որ առաջարկն անարգել կընդունվի խորհրդարանում, ուր իշխող կուսակցությունը մեծամասնություն է կազմում, ինչը, ըստ փորձագետների, է՛լ ավելի կընդարձակի ընդդիմությանը ճնշելու հնարավորությունները՝ հաջորդ տարվա գարնանը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: