Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ազգային գվարդիա ստեղծելու մասին օրենքը։
Ազգային գվարդիան ստեղծվում է ներքին գործերի նախարարության զորքերի հիմքի վրա։ Օրենքի համաձայն՝ այն պետք է պայքարի ահաբեկչության դեմ, պաշտպանի Ռուսաստանի տարածքը, ինչպես նաև պետական կառույցները։
Քննադատները, մինչդեռ, պնդում են, որ Ազգային գվարդիան այլակարծության դեմ է պայքարելու։