Մատչելիության հղումներ

Սեուլում կբանակցեն ԱՄՆ և Հարավային Կորեայի նախագահները


ԱՄՆ և Հարավային Կորեայի նախագահները հանդիպում են Սեուլում, 7-ը նոյեմբերի, 2017թ․
ԱՄՆ և Հարավային Կորեայի նախագահները հանդիպում են Սեուլում, 7-ը նոյեմբերի, 2017թ․

Սեուլում այսօր կբանակցեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Ջե-ինը: Հանդիպման թիվ մեկ թեման Փհենյանի միջուկային ծրագիրն է, օրակարգում է նաև Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև ազատ առևտրի համաձայնագիրը:

Երեկ ժամանելով Սեուլ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «ի վերջո Հյուսիսային Կորեայի նկատմամբ բանեցվող ճնշումը արդյունքներ կտա, միշտ այդպես է լինում, այս անգամ էլ պետք է աշխատի»:

Սպիտակ տան ղեկավարն ավելի վաղ այցելել էր Ճապոնիա, ուր իշխանությունները լիարժեք աջակցություն էին հայտնել Վաշինգտոնի քաղաքականությանը՝ ընդգծելով, որ «Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը լուծելու հարցում քննարկվում են հնարավոր բոլոր տարբերակները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG