Մատչելիության հղումներ

Ճապոնիայի վարչապետ. Վաշինգտոնը և Տոկիոն Հյուսիսային Կորեայի հարցում միակարծիք են


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Տոկիոյում, 6-ը նոյեմբերի, 2017թ.

Ճապոնիան և Միացյալ Նահանգները չեն բացառում հյուսիսկորեական ճգնաժամի ռազմական հանգուցալուծումը: Այդ մասին այսօր հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ Տոկիոյում կայացած բանակցությունների ավարտին:

«Մենք կողմ ենք նախագահ Թրամփի այն մոտեցմանը, որի համաձայն՝ Հյուսիսային Կորեայի հարցում [իրադարձությունների զարգացման] տարբերակներից և ոչ մեկը չի բացառվում», - նշել է ճապոնական կառավարության ղեկավարը:

Փհենյանն անցած ամիսներին անցկացրել է հրթիռային բազմաթիվ փորձարկումներ, ինչպես նաև միջուկային մեկ հզոր փորձարկում: Ի պատասխան այդ քաղաքականության՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Փհենյանի նկատմամբ սահմանել է կոշտ պատժամիջոցներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG